յունարէն ἄρκτος (arktos) նշանակում ա արջ ? ։ իսկ ἀρκτικός (arktikos) նշանակում ա արջին մօտ՝ հիւսիսային։
խօսքը գնում ա մեծ արջ, փոքր արջ համաստեղութիւնների մասին։ առաջինը հիւսիսային համաստեղութիւն ա, երկրորդում գնւում ա բեւեռային աստղը ⭐։ արտկտիկա եւ անտարկտիկա (հակաարկտիկա) բառերը էս յունարէն ծագումնաբանութիւնն ունեն։
արդիւնքում հայերէն ստանում ենք դրանց համարժէք արջային եւ հակարջային բառերը։
նայիրին եւ աճառեանի արմատական բառարանը համաձայն են այս տարբերակի հետ։